Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Անթիլիասում լույս է տեսել «Սփյուռք եւ ինքնություն» գիտաժողովի նյութերի հավաքածուն


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասում լույս է տեսել «Սփյուռք եւ ինքնություն» գիտաժողովի նյութերի հավաքածուն։ Հատորը ներառել է հուլիսի 17-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած համանուն թեմայով համաժողովին ներկայացված զեկույցները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրանք  արծարծում են ինքնության հարցի պատմագիտական, ազգագրագիտական, մշակութաբանական, կրթագիտական, հասարակագիտական եւ հոգեբանական խնդիրները։
Ընդամենը 24 զեկույցի տեսքով աշխատասիրություններ ունեն Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից գիտաշխատողներ, գիտահետազոտողներ, հրապարակախոսներ։
Հատորը խմբագրել է Շահան Գանտահարյանը։ 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ