Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի վերջին տուրում


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքիով ավարտեց ելույթները 43-րդ Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցում է Գերմանիայի հետ: Արոնյանի հակառակորդն էր Նիսիպեանուն: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

10-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին միայն 7-րդ տեղում է: Առաջատարները ԱՄՆ և Չինաստանի թիմերն են, որոնք ունեն 17-ական միավոր: Կանանց թիմը ուժերը կչափի Վրաստանի առաջին թիմի հետ: Այժմ հայկական թիմը կիսում է 2-4 տեղերը և ունի միայն 16 միավոր: Առաջատարը 17 միավորով Չինաստանն է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ