Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Գևորգյանը նոր ստեղծագործությամբ շնորհակալություն է հայտնում Շառլ Ազնավուրին

Արա Գևորգյանը նոր ստեղծագործությամբ շնորհակալություն է հայտնում Շառլ 
Ազնավուրին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը  հայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան գիշերը գրել է  «Մեր Շառլ» ստեղծագործությունը և այն նվիրել Ազնավուրի հիշատակին: Երգը կատարում է Մաշա Մնջոյանը: Երգի` Ազնավուրի լուսանկարների հիման վրա արված հոլովակը,  արդեն հասանելի է համացանցում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ բոլորիս անունից է գրել այդ ստեղծագործությունը: «Բոլորիս անունից  ասել եմ, որ շնորհակալ ենք Շառլ` մեր անունը բարձր  պահելու համար: Պետք է խոստովանեմ, որ երգը գրելիս այնպես եմ լաց եղել, ինչպես իմ մոր հիշատակի ռեքվիեմը գրելիս. այդքան հարազատ էր Շառլը»,-նշեց երգահանը:

Արա Գևորգյանը հավելեց, որ Շառլ Ազնավուրը ամբողջ հայ ժողովրդի  հպարտությունն էր, մեր անձնագիրն էր: «Ամեն տեղ Շառլ Ազնավուրի անունը տալով` բարձրաձայնում էինք  մեր ազգային պատկանելությունը: Մենք հայ ենք  Ազնավուրով, Արամ Խաչատրյանով, նրանց նման մեծություններով»,-շեշտեց նա:

Երաժիշտը ընդգծեց, որ Ազնավուրը բոլորիցս է հեռացել: «Թվում էր` նա երբեք չի մեռնի, թվում էր` մենք կգանք, կգնանք, իսկ Ազնավուրը` մեծ հայը, կշարունակի ապրել»,-եզրափակեց Արա Գևորգյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]