1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը Ադրբեջանի կառավարության դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը Ադրբեջանի կառավարության դեմ հայց 
է ներկայացրել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած հայցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:

Էմին Հուսեյնովի հայցը կապված է իրեն Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հետ:

Հանձնակատարը շեշտել է, որ Ադրբեջանում իշխանություններին քննադատող, կամ նրանց գործունեությունից դժգոհող անձինք ենթարկվում են ճնշումների: Նա նշել է նաև, որ Ադրբեջանում անձին քաղաքացիությունից զրկելը կարող է օգտագործվել որպես պատժիչ գործիք հասարակության շրջանում քննադատական ձայները լռեցնելու համար:

«Իրավապաշտպանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ հայցը պետք է դիտարկել ոչ միայն, որպես քաղաքացիությունից զրկելու դեմ բողոք, այլ  որպես Ադրբեջանում իրավապաշտպանների ահաբեկման ավելի լայն պատկեր»,-նշել է հանձնակատարը:

Էմին Հուսեյնովը, թե Ադրբեջանում բնակվելու ժամանակ, թե արտասահմանից մշտապես քննադատել է, ալիևյան ռեժիմի միապետական գործունեությունը և փորձել Ադրբեջանում առկա մարդու իրավունքների խնդիրները լսելի դարձնել միջազգային ամբիոններից:

 Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել էր նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել էր Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել էր Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ էր առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]