Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գլխավոր խորհրդականը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռիչարդ Հաասը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության, միջազգային անվտանգության, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]