1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխատանքային խմբի նախնական եզրակացությամբ` գազի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 տոկոսով

Աշխատանքային խմբի նախնական եզրակացությամբ` գազի սակագինը հնարավոր է 
նվազեցնել առնվազն 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ  ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ  գազի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց  աշխատանքային խմբի  անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում գազի գնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման  հնարավորությունները: Նրա խոսքով՝ եզրակացությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Առկա են ռիսկեր ներդրումային ծրագրերի արդյունավետության և դրանց արդյունքների մասով: Այդ ծրագրերը կատարվել են անարդյունավետ, տեղի է ունեցել ծախսերի արհեստական ավելացում, ինչն ուղղակիորեն ազդել է գազի սակագնի վրա: Այսինքն` սակագնում ներառվող ծախսերի մեթոդաբանությունը ներդրումների վերաբերյալ չի ապահովել գնագոյացումը, ընդհակառակը` անտեսվել են սպառողների շահերը»,- շեշտեց Արզումանյանը՝ հավելելով, որ  չի եղել նաև պատշաճ պետական վերահսկողություն:

Ըստ փորձագետի` սակագների մեջ ներառվող  գազի կորուստների ցուցանիշի մասով առկա են ռիսկեր:

«Գազի կորուստները, որպես տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ և սեփական կարիքների համար ծախսեր, 16-17 տարի շարունակական կազմում են շուրջ 6-ից 8 տոկոս՝  այն դեպքում, որ կորուստը կարող է լինել վատ շահագործմամբ պայմանավորված վթարների կամ ուղղակի գազի չհաշվառված օգտագործման պարագայում»,- նշեց Արզումանյանը:

Աշխատանքային խմբի նախնական եզրակացության համաձայն` ներկայումս  Հայաստանի համակարգում բնական գազի ընդհանուր կորուստները չափազանց մեծ են` տարեկան միջինը  մոտ 140-150  միլիոն  խորանարդ մետր, ինչն իրականում անհնարին է:

«Ավելին՝ առավել ուշադրություն է գրավում գազի փոխադրման համակարգի բարձր ճնշման գծային ցանցում, այսպես կոչված, անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը տարեկան կազմում է 100 միլիոն խորանարդ մետր, և սկզբունքորեն ու տեխնիկապես անընդունելի է: Այդ կորուստների անվանական մեծությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի` անհրաժեշտ է նաև շահագործման և պահպանման ծախսերի հստակեցում:

«Շահագործման և պահպանման ծախսերի տարեկան մեծությունը կազմում է մոտ 10 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված` էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող  աշխատանքային խմբի  անդամը հավելեց նաև, որ անհրաժեշտ է գազի կորուստների հաշվարկի վերանայում՝ այն մոտեցնելով միջազգային, այդ թվում` ռուսական փորձին:

Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող  աշխատանքային խմբի  նպատակն է ուսումնասիրել էլեկտրոէներգիայի և գազի սակագնի հավաստիությունը, ռիսկերի առկայությունը և արված հետազոտություններից հետո տալ գնահատականներ: Աշխատանքային խմբում ընդգրկված է 10 անդամ` գազի, էլեկտրաէներգիայի գծով փորձագետներ, տնտեսագետներ, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]