Շախմատի տղամարդկանց թիմը պարտվեց ԱՄՆ-ին. Օլիմպիադա
18:56, 4 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 43-րդ Օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրում պարտություն կրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում տղամարդկանց թիմը մրցում էր ԱՄՆ ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Պարտություն կրեց Հրանտ Մելքումյանը. Հայաստան-ԱՄՆ՝ 1,5-2,5:
Բաթումում ընթացող Օլիմպիադան կավարտվի հոկտեմբերի 11-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը այլևս չունի լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում