Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքի Քուինզում բացվել է «Արմենիա» անվամբ փողոց

Նյու Յորքի Քուինզում բացվել է «Արմենիա» անվամբ փողոց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Քուինզի փողոցներից մեկն անվանակոչվեց և անվանվեց «Արմենիա փողոց»: Այսուհետ այսպես է կոչվելու Սրբոց նահատակաց  հայկական եկեղեցու հարևանությամբ  գտնվող փողոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամերիկայի ձայնը հաղորդում է, որ եկեղեցու բակից հայ համայնքի անդամները, եկեղեցու հովանու ներքո գործող դպրոցների ներկայացուցիչները , Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Բերի Գրոդենչիկը, ով մեծ ջանքեր է գործադրել փողոցի անվանափոխման գործում, Քուինզի քաղաքապետարանի ներկայացոըցիչները, հոգևոր հայրերն ուղևորվեցին դեպի «Արմենիա» անվամբ փողոց,  որտեղ և տեղի ունեցավ պաշտոնական բացումը:

Փողոցը վերանվանելու առաջարկն արվել էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի և եկեղեցու հոգաբարձուների խորհրդի կողմից 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Դիմումն ընդունվել էր, սակայն գործընթացը երկար ժամանակ էր պահանջում, անհրաժեշտ էր փողոցի բնակիչների համաձայնությունը: Համապատասխան ստորագրություններն ունենալուց հետո, քաղաքապետարանն ամեն դեպքում մերժեց առաջարկը, սակայն երկու տարի անց, երբ քաղաքապետը փոխվեց,  որոշում կայացվեց նորից դիմել:  

Հայերը բավական հայտնի են Քուինզում: Ամեն տարի տեղի հայերը բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ են կազմակերպում, որին մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Քուինզում ապրում է մոտ 15 հազար հայ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]