Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հավակնորդի հետ


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 10-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող Օլիմպիադայի նախավերջին տուրում Արոնյանը մրցում էր աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 27-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

9-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: Նույնքան՝ 15-ական միավոր ունեն նաև ԱՄՆ, Չինաստանի, Անգլիայի ընտրանիները: Առաջատարը 16 միավորով Լեհաստանն է: Կանանց թիմը 3-րդ տեղում է վաստակած 15 միավորով: 15 միավոր ունեն Ուկրաինան ու ԱՄՆ-ն: Առաջատարը Չինաստանն է 16 միավորով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ