Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիացիները Միտերանին համարել են վերջին 40 տարվա լավագույն նախագահը

Ֆրանսիացիները Միտերանին համարել են վերջին 40 տարվա լավագույն նախագահը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների մեծամասնությունը Ֆրանսուա Միտերանին լավագույն նախագահն Է համարում վերջին 40 տարվա ընթացքում, երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել Է վարկանիշի նախավերջին տեղում: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն Odoxa կենտրոնի կողմից անցկացվել Է Figaro թերթի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության տվյալների համաձայն, ֆրանսիացիների 31 տոկոսը Ֆրանսուա Միտերանին համարել Է պետության լավագույն ղեկավարը վերջին 40 տարվա ընթացքում: Առաջին եռյակում նաեւ տեղ են գտել Ժակ Շիրակը (26 տոկոս) եւ Նիկոլա Սարկոզին (14 տոկոս):

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել Է ձայների միայն 10 տոկոսը: Վերջին հորիզոնականում հայտնվել Է նրա նախորդը՝ Ֆրանսուա Օլանդը (4 տոկոս): Հարցման մասնակիցների եւս 2 տոկոսը հրաժարվել Է պատասխանել հարցին:

Հարցումն անցկացվել Է Հինգերորդ Հանրապետության 60-ամյակի կապակցությամբ: Այն կատարվել Է հոկտեմբերի 2-ին եւ 3-ին, դրան մասնակցել Է 996 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am