Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իռլանդիան պաշտպանել Է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի մաքսային միության մասին Մեյի պլանը. Financial Times

Իռլանդիան պաշտպանել Է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի մաքսային միության մասին Մեյի պլանը. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիան պաշտպանել Է ամբողջ Միացյալ Թագավորության, ներառյալ Հյուսիսային Իռլանդիան, եւ Եվրամիության միջեւ մաքսային միության պահպանման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը՝ մինչեւ Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից նոր առեւտրական համաձայնագրի համաձայնեցումը: Հոկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ Բրիտանիայի կառավարության ղեկավարը նման առաջարկություն Է մշակում՝ ձգտելով լուծել իռլանդական սահմանի շուրջը Բրյուսելի հետ շարունակվող վեճը, որը խոչընդոտում Է Brexit-ի վերաբերյալ երկկողմ համաձայնության հասնելուն: Մաքսային միությունը պահպանելու Մեյի նախաձեռնությունը նկատի Է առնված սահմանափակ ժամկետի համար, քանի դեռ նոր առեւտրական համաձայնագիրը լիովին չի համաձայնեցվի Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ:

«Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն այս գաղափարը մերժում Է, սակայն Դուբլինում պաշտոնատար անձինք գաղտնիության պայմանով պնդում են, թե նման առաջարկությունը կարող Է նպաստել սահմանային հարցի կարգավորմանը եւ ուղի բացել գործարքի համար»,- գրել Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]