Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել Ռեյա Էդուարդոն


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում է Ռեյա Էդուարդոյի թեկնածությունն՝ ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների:

Ռեյա Էդուարդոն ծնվել է 1945 թվականին (72 տարեկան) իտալական Գորիցիա քաղաքում: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «ՍՊԱԼ», «Պալերմո», «Ալեսանդրիա» և «Բենեվենտո» իտալական թիմերում: Մարզչական կարիերան սկսել է 1979 թվականից` աշխատելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսինն են իտալական «Վերոնա», «Բոլոնիա», «Լեչե», «Տորինո», «Ջենովա», «Նապոլի», «Լացիո» և «Ատալանտա» թիմերը:

Վերջին թիմը, որ մարզել է մասնագետը 2016 թվականին, եղել է հենց «Ատալանտա»-ն:

Ռեյայի մոտ ընկերներից է իտալացի մեկ այլ մարզիչ` Ֆաբիո Կապելոն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ