Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է և ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում. Նիկոլ Փաշինյան

Կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է և ավելի քիչ թվով մարդիկ են 
կալանավորվում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացված նախագծով առաջարկում է փոփոխել տվյալ հոդվածը՝ «1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց» ձևակերպմամբ: Նախատեսվում էր նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

«Մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը, քանի որ այդ դեպքում նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում: Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է որոշման նախագծում:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագիծն առաջարկելու հիմնական շարժառիթը քրեակատարողական ծառայությունների բեռնաթափումն է, նաև ինչ-որ կապ կա համաներման հետ: «Մենք նախատեսում ենք համաներում հայտարարել և մեզ մոտ, իսկապես, հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է, և ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում», - Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ լիարժեք լուծված է նաև  քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]