Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Հայկական ազգային կանոէի ֆեդերացիային

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Հայկական ազգային կանոէի ֆեդերացիային

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացնի 2,867 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստում:

Գումարը կփոխանցվի «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» ՀԿ-ին և կուղղվի այս տարվա օգոստոսի 18-28-ին Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը մասնակցության ծախսերի փոխհատուցմանը:

Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի մարզական պատվիրակությունը 2018 թվականի օգոստոսի 18-28-ը մասնակցել է Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը:

Միջոցառմանը մասնակցել են Կոլյա Պետրոսյանը (մարզիչ, պատվիրակության ղեկավար), Վիգեն Սահակյանը (մարզիկ), Նաիրա Մեսրոպյանը (մարզուհի):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]