Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սլավոնական համալսարանին նոր մասնաշենքեր հանձնվեցին. համալսարանը կիրականացնի 230 մլն դրամի ներդրումներ

Սլավոնական համալսարանին նոր մասնաշենքեր հանձնվեցին. համալսարանը 
կիրականացնի 230 մլն դրամի ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Երևանի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251,6 մլն դրամ գնահատված արժեքով և 2769.4 քմ ներքին մակերեսով ուսումնական մասնաշենքերն ու  3 մլն դրամ կադաստրային արժեքով և 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը` անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման, համալսարանը պարտավորվում է  իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով առաջիկա 5 տարում (2019-2023) իրականացնելու 230 մլն դրամի ներդրումներ՝ ուսումնական մասնաշենքերի վերանորոգման եւ տարածքների բարեկարգման  համար:

Համալսարանը պետք է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից  հետո 15-օրյա ժամկետում:

Նշվում է նաև, որ համալսարանին հանձնված հինգ մասնաշենքը և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնված երկու մասնաշենքը հանդիսանում են մեկ գույքային միավոր և դրանց աղճատումն՝ այլ հիմնարկի տրամադրման պարագայում կխոչընդոտի  դպրոցի բնականոն  գործունեությանը և արգելք կհանդիսանա դպրոցի հետագա ընդլայնմանն ու զարգացմանը: Համալսարանը պատրաստակամ է  տարածքները հանձնելու դեպքում այն վերանորոգել  և օգտագործել ուսումնական նպատակների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]