Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանի «միջամտությունը» նսեմանում է Չինաստանի գործողությունների ֆոնին. Փենս

Ռուսաստանի «միջամտությունը» նսեմանում է Չինաստանի գործողությունների ֆոնին. 
Փենս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կարծում Է, որ ԱՄՆ-ի գործերին «միջամտելու» Ռուսաստանի «փորձերը» նսեմանում են այն բանի համեմատությամբ, ինչ անում Է Չինաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նրա ճառի տեքստը:

«Ինչպես վերջերս ինձ ասաց մեր հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը, այն, ինչ անում են ռուսները, նսեմանում Է այն բանի ֆոնին, ինչ անում Է Չինաստանն ամբողջ երկրով մեկ»,- ասված Է ԱՄՆ-ի գործերին արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ փոխնախագահի ճառի հատվածում: Փենսի պնդմամբ՝ Պեկինը մոբիլիզացրել Է «ազդեցության ծածուկ գործակալների» եւ քարոզչություն Է կիրառում՝ ամերիկացիների կողմից Չինաստանի քաղաքակության ընկալումը փոխելու համար:

Փենսն այս ճառով ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Hudson Institute ոչ առեւտրային կազմակերպությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]