Շախմատի կանանց թիմը կրկին հաղթեց. Օլիմպիադա
19:34, 3 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաջող ելույթները Բաթումում ընթացող Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց թիմը, որն այս տարի անհամեմատ ավելի ներկայանալի խաղ է ցուցադրում, մրցում էր Իրանի հավաքականի հետ: Առաջին խաղատախտակին սպիտակներով հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը և երրորդ խաղատախտակին՝ Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը: Հայաստան-Իրան 3-1:
Կանանց թիմը այս հաղթանակից հետո մնում է առաջատարների շարքում: Օլիմպիադային ավարտին մնաց 2 տուր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում