Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արենի» գինու փառատոնն այս տարի կնվիրվի Շառլ Ազնավուրին

«Արենի» գինու փառատոնն այս տարի կնվիրվի Շառլ Ազնավուրին
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ 10-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը կազմակերպում է «Արենի Գինու Փառատոնը»:
Արենի Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Արենի» Փառատոն» հիմնադրամից, գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:
Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:
«Ջի-Այ-Զեթ» Հայաստանի  աջակցությամբ, «Արենի» Փառատոն» հիմնադրամի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի նախաձեռնությամբ գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը կիրականացնեն  Երիտասարդ գինեգործների միությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում  գյուղի ամբողջ երկանյքով տեղի և հարակից շրջանների            բնակիչները ներկայացնում են իրենց   գինիները,   ազգային կերակրատեսակները,   հուշանվերները:
Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում  արտադրական գինեգործներըներկայացնում են շուրջ 100 տեսակի գինիները, ռեստորաններըառաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները,  պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի  և  այլոք:
Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերելու և մարքեթինգային այլ ակցիաներ իրականացնելու:
 
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]