Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ 
Վարդան Գրեգորյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի եւ, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Վարդան Գրեգորյանն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն նախաձեռնություններին ու գաղափարներին, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին։ Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է կրթական ծրագրերը՝ նշելով, որ զարգացած եւ առաջադեմ երկիր ունենալու հիմնական գրավականը կրթությունն ու գիտելիքն են։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համահայկական կարեւորություն ունեցող օրակագային հարցերի, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]