Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը մոտեցել Է 3 տրլն դոլարի. Forbes

ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը մոտեցել Է 3 տրլն դոլարի. Forbes

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը, որոնք տեղ են գտել Forbes հանդեսի՝ հոկտեմբերի 3-ին հրապարակված ցուցակում, 2018 թվականին հասել Է ռեկորդային 2,9 տրլն դոլարի, ինչը 7 տոկոսով բարձր Է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հաղորդվում Է հրատարակության կայքում:

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել Է Amazon-ի հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսը՝ 160 մլրդ դոլար կարողությամբ: Այսպիսով, նա երկրորդ հորիզոնական Է մղել Microsoft-ի հիմնադիրներից մեկին՝ Բիլ Գեյթսին, որն այս ցուցակը գլխավորում Էր 24 տարի անընդմեջ: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել Է 97 մլրդ դոլար: Վարկանշի երրորդ տեղում ներդրող Ուորեն Բաֆեթն Է՝ 88,3 մլրդ դոլար կարողությամբ: Ամենահարուստ ամերիկացիների ցուցակում չորրորդ տեղն զբաղեցրել Է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 61 մլրդ դոլար կարողությամբ, հինգերորդ տեղում համակարգչային ծրագրերի թողարկմամբ զբաղվող Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնն Է՝ 58,4 մլրդ դոլար կարողությամբ, վեցերորդ տեղում՝ Alphabet ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջը՝ 53,8 մլրդ դոլար կարողությամբ:

Յոթերորդ եւ ութերորդ դիրքերում Չառլզ եւ Դեւիդ Կոխ եղբայրներն են, որոնք զբաղեցնում են Koch Industries ընտանեկան ընկերության գլխավոր տնօրենի եւ գործադիր փոխնախագահի պաշտոնները: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում Է 53,5 մլրդ դոլար: Իններորդ հորիզոնականը պատկանում Է Alphabet-ի նախագահ Սերգեյ Բրինին (կարողությունը՝ 52,4 մլրդ դոլար): Ամենահարուստ ամերիկացիների տասնյակը եզրափակում Է Մայքլ Բլումբերգը՝ նրա անունը կրող գործարար նորությունների գործակալության հիմնադիրը (կարողությունը՝ 51,8 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]