Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Microsoft-ում տեղի Է ունեցել Surface շարքի նոր սարքերի շնորհանդեսը

Microsoft-ում տեղի Է ունեցել Surface շարքի նոր սարքերի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը ներկայացրել Է Surface շարքի նոր սարքերը՝ Surface Pro 6 պլանշետը, Surface Laptop 2 նոութբուքը, սենսորային Էկրանով Surface Studio 2 մոնոբլոկը եւ Surface Headphones ականջակալները: Այդ մասին, ինչպպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կորպորացիայի բլոգում:

Նաեւ հայտարարվել Է Windows 10-ի նորացման թողարկման մասին:

12,3-դյույմանոց Էկրանով Surface Pro 6-ը հանդերձել են Intel Core ութերորդ սերնդի պրոցեսորով, պլանշետն ստացել Է 8 մեգապիկսելով հիմնական խցիկ: Սարքն այժմ կարող Է աշխատել մինչեւ 13,5 ժամ: Նվազագույն արժեքը կկազմի 899 դոլար: Surface Laptop 2-ը նույնպես հանդերձված Է ութերորդ սերնդի Intel Core պրոցեսորով: Մշակողները մեծացրել են 13,5-դյույմանոց Էկրանով նոութբուքի արտադրողականությունը, եւ այժմ այն կարող Է աշխատել մինչեւ 14,5 ժամ: Դրա նախնական արժեքը կազմում Է 999 դոլար:

28-դյույմանոց Էկրանով Surface Studio 2 մոնոբլոկը մշակվել Է որպես սարք ստեղծագործության համար, այն ամենաարագագործն Է դարձել այս շարքում, նշվում Է բլոգում: Ինչպես ճշտվում Է, դրա արտադրողականությունն աճել Է մինչեւ 50 տոկոսով: Մոնոբլոկի նվազագույն արժեքը կկազմի 3499 դոլար:

Բացի այդ, Microsoft-ը թողարկել Է Surface Headphones ականջակալները՝ աղմուկը խլացնող գործառույթով: Նաեւ մշակողները նախատեսել են ավտոմատ դադարի օպցիա՝ դրանք գլխի վրայից հանելիս: Ականջակալների սկզբնական գինը կազմում Է 349 դոլար: Windows 10 October 2018 Update օպերացիոն համակարգի նորացված տարբերակը, ինչպես նշում են Microsoft-ում, օգտատերերին թույլ կտա «աննկատ կերպով մեկ սարքից մյուսն անցնել եւ հաղթահարել խզումը iOS եւ Android բազայի վրա աշխատող սարքերի եւ անհատական համակարգիչների միջեւ: Նաեւ մշակողները գործարկել են Intelligent Security Graph կորպորատիվ մակարդակի համակարգը եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան՝ անձնական տեղեկատվության անվտանգության ապահովման համար: Դրա համար Family Safety-ի գործառույթները միացվել են Microsoft Launcher-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]