Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Շառլ Ազնավուրի վերաբերյալ գրառում է կատարել

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Շառլ Ազնավուրի 
վերաբերյալ գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

Փայլանն իր գրառման մեջ հիշել է շանսոնյեի  տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկը, որի ժամանակ Ազնավուրը նշել էր. «Եթե մեր ժողովուրդների միջև այդ բաժանումը տեղի ունեցած չլիներ, ապա ես հիմա կարող էի լինել Թուրքիայի՝ աշխարհի ամենաճանաչված երգիչը»:

Փայլանն, անդրադառնալով Շառլ Ազնավուրի խոսքին, գրել է. «Նա մահացավ որպես ամենահայտնի ֆրանսիացի երգիչ»։

 Շառլ Ազնավուրի մահվան օրը կատարած գրառմամբ Փայլանը նշել էր. «Ազնավուրը Արևմտյան Հայաստանից «պոկված» հարյուր հազարավոր հայ ընտանիքներից մեկի զավակն էր և մասնիկը պարբերաբար թուրքական իշխանությունների վիրավորանքներին ենթարկվող հայկական սփյուռքի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]