Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ն երբեք չի համաձայնի, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ. ՀՀ վարչապետ

ՀՀ-ն երբեք չի համաձայնի, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշոտյանը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում կա Ադրբեջանի անդամության կամ որպես դիտորդ ներգրավվելու հետ կապված որոշակի գործընթաց, և ինչպիսին է Հայաստանի տեսակետը:

«Որպես դիտորդ ներգրավվելու որևէ պաշտոնական գործընթաց չկա, կան հրապարակումներ ու խոսակցություններ: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, և ես այն մի քանի անգամ հրապարակել եմ: Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և բնականաբար ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսելը, որովհետև ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ»,- նշեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]