Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ-ոքի ավարտեց պարտիան. Օլիմպիադա


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ևս ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 9-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող Օլիմպիադայի այս տուրում Հայաստանի թիմը մրցում է Հնդկաստանի հավաքականի հետ: Գաբրիել Սարգսյանի հակառակորդը Պենտալա Հարիկրիշնան էր: Պարտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Ավելի վաղ ոչ-ոքի էր խաղացել նաև Լևոն Արոնյանը:

Տղամարդկանց թիմը 7-րդ տեղում է և ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ ընտրանին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ