Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կյանքի 73-րդ տարում վախճանվել Է The Beatles-ի հետ աշխատած հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը

Կյանքի 73-րդ տարում վախճանվել Է The Beatles-ի հետ աշխատած հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72 տարեկան հասակում կյանքից հեռացել Է բրիտանացի հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը, որն աշխատել Է The Beatles ռոք-խմբի ձայնագրությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հայտնել Է Billboard հանդեսը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Էմերիքի մահվան պատճառը դարձել Է սրտի տագնապը: Նրա մենեջեր Ուիլյամ Զաբալեթայի խոսքով՝ հնչյունային ռեժիսորը երկար ժամանակ տառապում Էր սրտի հետ կապված խնդիրներից եւ կարդիոխթանիչ Էր կրում:

Հոկտեմբերի 6-ին Էմերիքը ամերիկյան Թուսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ) պետք Է հանդես գար Emerick՚s London Revival խորագրով շոուով, որտեղ նա պետք Է հանդիսականներին պատմեր լիվերպուլյան քառյակի հետ իր աշխատանքի մասին:

The Guardian բրիտանական թերթի տվյալներով՝ 1960-ական թվականների սկզբին, երբ Էմերիքը 15 տարեկան Էր, նա իր կարիերան սկսեց EMI ձայնագրող ընկերությունում: The Beatles-ի հետ նրա առաջին հանդիպումը կայացավ 1963 թվականին: Երեք տարի անց նա մասնակցեց նրանց Revolver ալբոմի վրա աշխատանքին, որը լույս տեսավ 1966 թվականի օգոստոսին:

Ինչպես նշում Է Billboard-ը, հնչյունային ռեժիսորն աշխատել Է Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band (1967), Magical Mystery Tour (1967), The Beatles (հայտնի Է նաեւ որպես The White Album) (1968) եւ Abbey Road (1969) սկավառակների վրա: Իր կարիերայի ընթացքում Էմերիքը դարձել Է «Գրեմմի» չորս մրցանակների դափնեկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]