Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օրակարգում ԵՄ-ի ընդլայնման հարց չկա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Օրակարգում ԵՄ-ի ընդլայնման հարց չկա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետագա ընդլայնման հարցը ներկայում ակտուալ չԷ հանրակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը La Depeche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 3-ին:

«Այսօր դա օրակարգում չԷ»,-ասել Է նախարարը՝ պատասխանելով ԵՄ-ի «հնարավոր ընդլայնման» վերաբերյալ հարցին: Լե Դրիանի խոսքով՝ Եվրամիությունն այս փուլում մտադիր Է համագործակցության նախագծեր իրացնել ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրների հետ՝ առանց միության կազմում նրանց անմիջական ինտեգրացման:

«Գործընկերություն գոյություն ունի որոշակի թվով երկրների հետ, որոնք երբեւիցե կարող են միանալ Եվրամիությանը: Յուրաքանչյուրն իր տեմպն ունի»,-նշել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ներկայում Եվրամիությունը միավորում Է 28 երկրների: 2019 թվականի մարտին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նրանց թիվը կդառնա 27: ԵՄ-ի անդամակցության թեկնածուների կարգավիճակ պաշտոնապես ունեն Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան եւ Չեռնոգորիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]