Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները ծերացումը դանդաղեցնող միջոց են գտել

Գիտնականները ծերացումը դանդաղեցնող միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի եւ Մայոյի կլինիկայի գիտնականները պարզել են, որ ֆիզեթին բնական նյութը, որը պարունակում են բանջարեղենի ու մրգերի շատ տեսակներ, դրական ազդեցություն Է գործում մարդու առողջության եւ կյանքի տեւողության վրա: Համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված Է EurekAlert! պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարիքի հետ մարդու օրգանիզմում տեղի Է ունենում բջջի ծերացման եւ այնտեղ վնասված բջիջների կուտակման գործընթաց, նշված Է մամուլի տեղեկագրում: Իմունային համակարգը երիտասարդության տարիներին ունակ Է օրգանիզմը հաջողությամբ մաքրել նման բջիջներից, սակայն տարիքի հետ մաքրման արդյունավետությունը նվազում Է, ինչը հանգեցնում Է օրգանիզմում վնասված բջիջների կուտակման եւ մարդու մարմնում հյուսվածքների վիճակի վատթարացման:

Հետազոտողները, ծերացող մկների վրա գիտափորձ կատարելով, հայտնաբերել են, որ ֆիզեթինն օրգանիզմում իջեցնում Է վնասված բջիջների մակարդակը, ինչն իր հերթին բարելավում Է փորձարկվողների առողջական վիճակը եւ կյանքի տեւողությունը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ ֆիզեթինի միջոցով կարելի Է երկարացնել կյանքի առողջ շրջանի տեւողությունը, երբ օրգանիզմը գտնվում Է օպտիմալ վիճակում, նույնիսկ կյանքի վերջին շրջանում, եզրակացրել են մասնագետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]