Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Հնդկաստան. ՈՒՂԻՂ


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը սկսում են պայքարը Օլիմպիադայի 9-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանին ուժերն է չափում Հնդկաստանի հետ: Լևոն Արոնյանը խաղում է Վիշի Անանդի հետ, Գաբրիել Սարգսյանը` Հարիկրիշնայի, Մելքումյանը` Ադհիբանի, իսկ Մարտիրոսյանը` Կրիշնանի հետ:

Տղամարդկանց թիմը 7-րդ տեղում է և ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ ընտրանին:

Կանաց հավաքականի հակառակորդը Իրանն է: 8-րդ տուրից հետո կանանց թիմը զիջեց առաջատարի դիրքը և հիմա 13 միավորով 6-րդն է: Առաջատարները Չինաստանը և Ուկրաինան են՝ 14-ական միավորով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ