Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ այգու դարպասները բացվել են քաղաքացիների առջև

ԱԺ այգու դարպասները բացվել են քաղաքացիների առջև

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են այցելուների առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։

«Անցնում էինք այս տարածքով, տեսանք, որ դարպասները բաց են, սիրով ներս եկանք։ Ուզում էինք տեսնել, թե մեր պաշտոնյաներն ինչպես են աշխատում այս շենքում, որը կառուցվել է ժողովրդի կողմից։ Այստեղ լուծվում են ազգի խնդիրները, մենք ուզում էինք տեսնել, թե հատկապես հեղափոխությունից հետո նրանք ինչպես են համաձայնեցնում խնդիրների լուծումները ժողովրդի հետ»,- ասաց քաղաքացի Ռիտա Դավթյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ բակում կհանդիպի պատգամավորների հետ, անձամբ նրանց հետ կքննարկի խնդիրները։ Իսկ տարածքի ուժեղացված հսկողությունը նույնիսկ անտեղի համարեց։

Ազգային ժողովի դարպասներն այցելուների համար բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից երեկոյան 22։00-ն։ ԱԺ դռները բացվել են երեկ ուշ երեկոյան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այստեղ հնչեցրած կոչից հետո։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]