Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շարմազանովն իրատեսական չի համարում մայիս ամսից շուտ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Շարմազանովն իրատեսական չի համարում մայիս ամսից շուտ խորհրդարանական 
ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մայիս ամսից շուտ իրատեսական չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Շարմազանովը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ համար ռեալ չէ, որ ընտրությունները կայանան ավելի վաղ, քանի մայիսին»,-ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու է իրենց անհանգստացնում դեկտեմբերին ընտրություններն անցկացնելը՝ նա նշեց.

 «ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է, որ, հավանաբար, մայիս-հունիսին պետք է  անցկացվեն խորհրդարանական ընտրությունները: Չեմ հասկանում, թե ինչու պետք է շուտ կայանան»:

Շարմազանովի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը հապճեպ չի ընդունվել: «Այն նորմալ քննարկել էինք: Առավոտյան չընդունեցինք, քանի որ կառավարության մեր գործընկերների հետ բանակցությունները շարունակվում էին»,-նշեց նա:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ: Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]