Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս- հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս-
հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց խմբակցությունը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչ մեկ տարում անցկացնելու՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ ընդունված պայմանավորվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ նրան, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, որ մինչև մեկ տարում՝ մայիս-հունիսին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ժամանակը հարաբերական չէ, կան արգումենտներ»-,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ քաղաքական ուժերին պետք  է որոշակի ադապտացիոն շրջան, որպեսզի պատրաստվեն ընտրություններին:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանում անցկացված բանակցություններին՝ նա նշեց, որ հնչեցին փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեցին: «Բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է անել դեկտեմբեր ամսին»,- ասաց պատգամավորը ու հավելեց՝ որևէ պայմանավորվածություն չի եղել այդ քննարկման ժամանակ, եղել է պարզապես քննարկում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ: Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]