Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ. դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու. Էդմոն Մարուքյան

Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ. դուրս եկանք՝ 
պայմանավորվելով, որ քննարկումները շարունակական են լինելու. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների քննարկման արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Երեկվա քննարկումների ընթացքում վարչապետը ներկայացրեց իր տեսակետն, այն, ինչ հրապարակեց, որ ինքը հրաժարական է տալու, որից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրի, ԱԺ-ն կարձակվի ու իրավունքի ուժով կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Քննարկումների ընթացքում կոնսենսուս չեղավ ու մենք դուրս եկանք՝ պայմանավորվելով, որ այդպիսի քննարկումները շարունակական են լինելու։ Այսօր նաև կառավարության հետ հարցուպատասխան կա, վարչապետը կգա ԱԺ, կարծում եմ՝ խմբակցությունների հետ շփումներ կլինեն»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ խմբակցությունների ներկայացուցիչները պնդել են, թե կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն դրանց անցկացման նախընտրելի ժամանակահատվածը մայիս ամիսն է։

«Վարչապետը հայտնեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Մեկ ամսվա ընթացքում պատրաստ է նաև ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Եթե այն չընդունվի, ստիպված կլինենք ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքով, որում կա ռեյտինգային ընտրակարգը։ Մենք առաջարկել ենք այն հանել, որովհետև այն հիմնականում օգտագործվել է օլիգարխների կողմից՝ ձայներ կոնսոլիդացնելու համար, սակայն հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ, եթե անգամ նման առաջադրումներ էլի լինեն, այդ մեխանիզմը չի աշխատի»,- նշեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունների ներկայացուցիչները նշում էին, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի մինչև արտահերթ ընտրությունները, սակայն անուններ չնշեց։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը  ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ:

Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող  է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որբ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]