Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող են կարծիք հայտնել: Մենք դեռ կքննարկենք»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ բանակցությունները չեն ավարտվել, երբ բոլոր կողմերը քննարկեն հարցը, իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Մելքումյանը հավելեց նաև, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի հետ միայն բանակցություններ են եղել, լսել են կառավարության տեսակետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]