Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցում քաղաքական ուժերի հետ համաձայնության հասնելու հույս է հայտնել

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցում քաղաքական ուժերի հետ 
համաձայնության հասնելու հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը պատկերացնում արտահերթ ընտրությունների մասին համաձայնություն ձեռք բերելու ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ ընտրություններ կլինեն, ես հրաժարական կտամ, իսկ իրենք թեկնածու չեն առաջադրի»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ մյուս քաղաքական ուժերը իր հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում այլ թեկնածու չեն առաջադրի: «Եթե թեկնածու առաջադրեն, կբորբոքեն մարդկանց։ Վատ չի լինի, եթե համաձայնագիր էլ լինի։ Կարծում եմ, որ բոլոր որոշումերը կկայացվեն իրավիճակին համապատասխան»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցում է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]