Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բողոքի ցույցերի ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագիծը

Բողոքի ցույցերի ներքո ԱԺ-ն ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների 
վիճահարույց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:

ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու այդ նախագծի դեմ:

Շարմազանովն ընդգծեց, որ քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Հարցին, ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս oրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]