1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման կդառնա պաշտպանական ծախսերի ավելացումը

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման կդառնա պաշտպանական ծախսերի ավելացումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հոկտեմբերի 3 – 4-ը կայանալիք հանդիպման գլխավոր թեման կդառնա դաշինքի պաշտպանական ծախսերի մեծացումը: Հոկտեմբերի 2-ին այս մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կքննարկենք մի շարք տարբեր հարցեր, բայց գլխավորներից մեկն Է՝ ինչպես նպաստել (պաշտպանական ծախսերի) բեռի արդարացի բաշխման հարցի առաջմղմանը, այսինքն՝ ուղղորդել ավելի շատ ներդրումներ եւ կատարել այդ որոշման այլ ասպեկտներ»,- ասել Է նա: Գլխավոր քարտուղարը նշել Է, որ խոսքը վերաբերում Է ոչ միայն դրամական միջոցներին: «Մենք հասկանում ենք, որ հայտնվել Է նոր գործոն, որը մեզ հարկադրում Է պաշտպանության համար տրամադրել համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս միջոցներ:

Նաեւ մենք ընդունում ենք, որ զգալի առաջընաց կա այս հարցում: Այսպես, անցյալ տարի մենք տեսանք ամենախոշոր մասհանումները վերջին 25 տարվա ընթացքում՝ մինչեւ 5,2 տոկոս: Իսկ դաշինքի բոլոր անդամ երկրները միասին լրացուցիչ հատկացրել են 41 միլիարդ դոլար»,- հավելել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]