Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ  Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Լեգենդար շանսոնյեն  մահացել է թոքերի այտուցից:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Parisien-ը, այս  մասին են վկայում  Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները:

Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտնել է, որ Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է: Շառլ Ազնավուրի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ սենյակներից մեկին հարակից  լոգարանում:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]