Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանը չպետք է ընտրություն կատարի տարածքային ամբողջականության եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու միջեւ. Ստոլտենբերգ

Վրաստանը չպետք է ընտրություն կատարի տարածքային ամբողջականության եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու միջեւ. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ընտրության առջեւ չպետք Է կանգնի իր տարածքային ամբողջականության եւ ՆԱՏՕ-ին անդամակցության միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով հոկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որն անցկացվել Է պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին:

«ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բուխարեստի գագաթնաժողովի (2008 թվականի ապրիլ) որոշումը մնում Է ուժի մեջ, եւ Վրաստանը ժամանակի ընթացքում կարող Է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Նա չպետք Է ընտրություն կատարի իր տարածքային ամբողջականության եւ դաշինքին անդամակցելու միջեւ»,-հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով այն թեզիսը, որ Վրաստանը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ նա ունի տարածքային վեճեր, եւ քանի դեռ նա չի հրաժարվել Հարավային Օսիայից եւ Աբխազիայից, կամ հսկողություն չի հաստատել դրանց նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]