Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորն արձագանքել է հերթական հակահայ հայտարարությանը

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորն արձագանքել է հերթական հակահայ 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հակահայ հայտարարությանը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է bianet.org-ը: 

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից կազմակերպված «Թուրքական պատմության» համաժողովի բացման արարողության ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, նշել էր, որ իրենք «հայկական սփյուռքի ճնշմամբ թուրքական թեզերն արգելող խորհրդարանների որոշումները չեն հարգում»: 

«Նրանք, ովքեր ցանկացել են մեր պատմությունը սևացնել 1915թ. դեպքերն օգտագործելու միջոցով, չնայած գործադրած ջանքերին, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին՝ բացառությամբ մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք տածող պետությունների: Հատկապես 2015թ. նախորդող շրջանում ակտիվացած զրպարտող արշավներն արդյունք չեն տվել, շնորհիվ մեր երկրի կեցվածքի, շնորհիվ մեր դիվանագետների և Թուրքիայի պատմագիտական ընկերության նման կառույցների»,-ասել էր Թուրքիայի փոխնախագահը:

Գարո Փայլանը Օքթայի հայատյաց հայտարարությանը նախ արձագանքել էր թվիթերում, ապա՝ Bianet-ին տված հարցազրույցում: 

«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է ժխտողականության և ձուլման վրա, այլ ոչ թե առերեսման, և այս տեսանկյունից նոր թշնամիների կարիք կա: Թուրքիայում բնակվող հազարավոր հայերի ցավի նկատմամբ կարեկցանք չպարունակող հայտարարություններն այնտեղ ապրող ժողովուրդներին ոչ մի օգուտ չեն կարող տալ»,-նշել էր Փայլանը:

Փայլանը հավելել էր, որ նմանօրինակ հայտարարությունները արդյունք են «թուրքական ազգայնամոլական մտածելակերպի»:

«Նրանք ում դուք թշնամի եք դարձրել, մեր ազգականներն են, մեր քաղաքացիները: Թուրքական թեզերը ռասիստական և ցեղասպան են: Մեր ցավի սկզբնաղբյուրը Թուրքիայում է և միայն այստեղ է կարելի այն բուժել»,-թվիթերի իր միկրոբլոկում գրել էր Փայլանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]