Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում աճում է ՄԻԱՎ-ով վարակվածների թվաքանակը

Վրաստանում աճում է ՄԻԱՎ-ով վարակվածների թվաքանակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական գիտագործնական կենտրոնում գրանցվել Է ՄԻԱՎ-ով վարակվածների 517 նոր դեպք, ինչը 49 դեպքով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի Առաջին ալիքը:

Վերջին տվյալների համաձայն, ընդամենը Վրաստանում գրանցված Է 7 հազար 283 ՄԻԱՎ-վարակակիր: Նրանցից ավելի քան 5,4 հազարը տղամարդիկ են, իսկ ավելի քան 1,8 հազարը՝ կանայք: Պացիենտների մեծամասնությունը 29-ից մինչեւ 39 տարեկան Է:

ՁԻԱՀ Է զարգացել 3,7 հազարից ավելի պացիենտների մոտ, մահացել Է ավելի քան 1,4 հազար մարդ: Բուժում Է անցնում 4,4 հազարից ավելի պացիենտ, որոնցից 48-ը երեխաներ են:

ՄԻԱՎ-ով վարակման դեպքեր ամենից շատ գրանցվել են Թբիլիսիում (ավելի քան 2,6 հազար դեպք, որոնցից 89-ը այլ երկրների քաղաքացիներ են), դրան հաջորդում են Սամեգրելոն (924 դեպք) եւ Իմերեթին (906 դեպք):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]