Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դդմաշեն, Ներքին Գետաշեն եւ Մաքենիս համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուները

Դդմաշեն, Ներքին Գետաշեն եւ Մաքենիս համայնքներում հայտնի են համայնքի 
ղեկավարի գրանցված թեկնածուները

ԳԱՎԱՌ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ի կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն համայնքի ղեկավարի յոթ թեկնածուներ՝ 2-ը՝ Ներքին Գետաշենում, 2-ը՝ Դդմաշենում եւ 3-ը՝ Մաքենիսում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են: Ներքին Գետաշենում կմրցակցեն համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը եւ «Մարտունիշին» ԲԲԸ տնօրեն Սպարտակ Գորանցյանը, Դդմաշենում՝ համայնքի գործող ղեկավար Ավետիս Ավետիսյանը եւ «Սեւան Ազգային պարկ»-ի տեսուչ Սերգեյ Սերգոյանը: Մաքենիսում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն երեքը՝ համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուկյանը եւ աշխատանք չունեցող թեկնածուներ Գոռ Նաջարյանը եւ Ռադիկ Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]