Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը հանցագործներ Է համարել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

Թրամփը հանցագործներ Է համարել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել Է, թե դեմոկրատներն ԱՄՆ-ն ցանկանում են վերածել Վենեսուելայի, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» Է որակել: Այս հայտարարությամբ նա իր կողմնակիցների առջեւ հանդես Է եկել Թենեսիում: Ելույթը հեռարձակել են տեղական լրատվական հեռուստաընկերությունները:

«Դեմոկրատները հանցավորության կուսակցություն են: Նրանք պատրաստվում են ձեր փողոցները հեղեղել օտարերկրացի հանցագործներով»,- մի քանի անգամ կրկնել Է Միացյալ Նահանգների ղեկավարն իր ելույթի ընթացքում՝ խոսելով ներգաղթի եւ սահմանների անվտանգության բնագավառի քաղաքականության մասին:- Ահա թե ինչ տեղի կունենա (նրանց հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում)»: «Նրանք ցանկանում են (ԱՄՆ-ում) ազատությունը փոխարինել սոցիալիզմով: Դեմոկրատները ցանկանում են Ամերիկան վերածել Վենեսուելայի»,- պնդել Է Թրամփը:

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի ղեկավարը Վենեսուելան որակել Էր «անկարգություն», որն «անհրաժեշտ Է վերացնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]