Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստում. Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ազնավուրի ընտանիքին

Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստում. Բակո 
Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ազնավուրի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԱԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։ Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]