Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կիևը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Կիևը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը հոկտեմբերի 1-ին ծաղիկներ են դրել և մոմավառություն անցկացրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, միջոցառումը կայացել է Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի և  Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ: Մեծ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել Կիևի բնակիչներ, հայ սփյուռքի ներկայացուցիչներ, երիտասարդներ:

Ուկրաինայի հայերի միության նախագահը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ուկրաինայի հայերի միությունը, նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, անկեղծ ցավակցություն է հայտնում մաեստրոյի հարազատներին և մտերիմներին: Սա անդառնալի կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա իրավամբ հանդիսանում էր հայ սփյուռքի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը, որի զարգացման մեջ ներդրումը դժվար է գերագնահատել»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]