Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր. Էմանուել Մակրոն

Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, 
որի շրջանակներում նա պետք է երգեր. Էմանուել Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես նրան հրավիրել է Երևան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ֆրանսիայի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ