Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Facebook-ը ծրագրում Է կրկնապատկել արհեստական ինտելեկտի ուսումնասիրման ստորաբաժանման թվաքանակը

Facebook-ը ծրագրում Է կրկնապատկել արհեստական ինտելեկտի ուսումնասիրման ստորաբաժանման թվաքանակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը մտադիր Է մինչեւ 2020 թվականը կրկնապատկել արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում հետազոտություններ իրականացնող իր ստորաբաժանման (FAIR) թվաքանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Forbes հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Է այդ խմբի ղեկավար Յան Լեկանը:

Նա պատմել Է, որ երկայում FAIR-ի (Facebook Artificial Intelligence Research) անձնակազմը բաղկացած Է 180-200 աշխատակիցներից, բայց արդեն առաջիկա մի քանի տարիներին, ինչպես սպասվում Է, այն կհասցվի 400 մարդու, քանի որ ընկերությունը մտադիր Է շեշտը դնել արհեստական ինտելեկտի հնարավորությունների օգտագործման վրա: «Ես արդեն այժմ չգիտեմ իմ բոլոր աշխատակիցների անունները, ինչպես նաեւ ոչ բոլորին եմ դեմքով ճանաչում»,-ասել Է Լեկանը: Պատասխանելով խմբի հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ նա բավականին վստահ ենթադրել Է, որ մոտ ժամանակներս նրա թվաքանակը կկրկնապատկվի:

«Այո՛, դա հնարավոր Է: Դա նույնիսկ շատ հավանական Է»,-հավելել Է Լեկանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]