Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը մարմնավորում Էր եվրոպական շանսոնը եւ դարաշրջանի խորհրդանիշն Էր. Լեշչենկո

Շառլ Ազնավուրը մարմնավորում Էր եվրոպական շանսոնը եւ դարաշրջանի խորհրդանիշն Էր. Լեշչենկո

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը մարմնավորում Էր եվրոպական շանսոնը եւ դարաշրջանի խորհրդանիշն Էր: Այս կարծիքը հոկտեմբերի 1-ին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտնել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն:

«Ազնավուրը մարմնավորում Էր իսկական եվրոպական շանսոնը, մարմնավորում Է մի ամբողջ դարաշրջան: Ես չգիտեմ մեկ ուրիշ նման ստեղծագործական երկարակյացի. չԷ որ նա երգում Էր ավելի քան 70 տարի»,-նշել Է Լեշչենկոն:

«Մենք նրա մասին իմացանք, երբ նա հայտնվեց «Թեհրան-43» հիանալի ֆիլմում, որտեղ հնչեց «Հավերժական սեր» երգը,-հիշում Է ռուս երգիչը:-Այն մտավ համաշխարհային հնչեղության լավագույն երգերի ցուցակը»: Արտիստների վերջին անձնական հանդիպումը տեղի Է ունեցել 2017 թվականին Կրեմլի պալատում, երբ Ազնավուրը համերգով ժամանել Էր Մոսկվա: «Անցյալ տարի մենք տեսնվել ենք Կրեմլում, բարեւեցինք, բայց ես նրան մոտիկից ծանոթ չԷի»,-ասել Է Լեշչենկոն:

«Շատ ափսոս, դա մեծ կորուստ Է համաշխարհային մշակույթի համար»,-հավելել Է Լեւ Լեշչենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]