Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիա»-ն

Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիա»-ն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այսուհետ կմարզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

 Վարդան Մինասյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ: Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում: 2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը: 2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել: 2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։ Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել: Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր: Ծնվել է Հայաստանում, 44 տարեկան է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]