Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Opera-ն բրաուզեր Է գործարկել iPhone-ի համար

Opera-ն բրաուզեր Է գործարկել iPhone-ի համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Opera Touch շարժական բրաուզերը հոկտեմբերի 1-ից հասանելի կլինի iPhone-ի օգտատերերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նոր պլատֆորմի համար բրաուզերի թողարկման որոշումն ընդունվել Էր ի պատասխան այն մեծ հետաքրքրության, որը Opera Touch-ն առաջացրել Է iPhone-ի տերերի շրջանում: Android օպերացիոն համակարգի համար Opera Touch-ի առաջին տարբերակը թողարկվել Էր այս տարի ավելի վաղ: Նորվեգական Opera Software AS-ը, որը հիմնվել Է 1996 թվականին, բրաուզերներ եւ կոնտենտի առաքման լուծումներ Է մշակում 322 մլն մարդու համար ամբողջ աշխարհում: Opera-ի բաժնետոմսերը գնանշվում են Nasdaq-ի սակարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]