Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Արմեն Սարգսյանը անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին


ԵՐԵՎԱՆ. 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ